9862 դիտում
11:03 27-05-2016
Չորս խոշոր գործարարներ կայարանամերձ տարածքում բիզնես են ծաղկեցնում. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. ««Սասունցի Դավիթ» կայարանի ետնամասում՝ Սևանի փողոցի ողջ երկայնքով շինարարական աշխատանքներ են ընթանում։ Նախկին կահույքի գործարանի տարածքում մի քանի ամիս հետո, հավանաբար՝ սեպտեմբերին, կսկսի գործել նոր առևտրի կենտրոն։ Այն կոչվելու է «Երևան»։ Նոր տոնավաճառը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանին։ Առևտրի կենտրոնում կգործեն մեծածախ և մանրածախ առևտրի տաղավարներ, սրճարաններ, հյարանոց-հոսթել, գրասենյակային և պահեստային տարածքներ, արագ սննդի կետեր, ժամանցային վայրեր, բանկային և ապահովագրական ծառայություններ, դեղատուն, ավտոկայանատեղի և այլն։ Տարածքի ընդհանուր մակերեսը 5,8 հեկտար է։
Այդ տարածքի հարևանությամբ ևս ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Եվս մեկ առևտրի կենտրոն է կառուցվում։ Այն պատկանում է «Տաշիր» ընկերության սեփականատերեր Սամվել և Կարեն Կարապետյաններին։ Ընկերության գրասենյակից խոստացան առաջիկայում տրամադրել մանրամասն տեղեկություններ։
Եվս մեկ առևտրի կենտրոն այդ տարածքում կառուցել է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը։ Արդեն ներքին հարդարման աշխատանքներն են իրականացվում։ Խնդիրն այն է, որ այդ տարածքում արդեն տասնյակ տարիներ գործում են «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոնները։ Ստացվում է՝ մայրաքաղաքի միայն այդ հատվածում հինգ խոշոր առևտրի կենտրոններ կգործեն, կամ «Սուրմալուի» և «Փեթակի» սեփականատերերը կկանգնեն փակվելու վտանգի առջև։
Այս ամբողջ պատմության մեջ առավել ուշագրավ մի հանգամանք կա։ Կայարանամերձ այդ տարածքում ակտիվ բիզնես է վարում նաև կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը։ Փաստորեն, առնվազն չորս խոշոր գործարարներ մայրաքաղաքի այդ տարածքում բիզնես են ծաղկեցնում, բայց տարածքը փայլում է իր հակահիգիենիկ վիճակով։ «Սասունցի Դավիթ» կայարանի հարակից տարածքից նաև Արարատի մարզ մեկնող ավտոբուսների կայանատեղին է։ Այդ հատվածում ոչ աղբամաններ, ոչ կանգառներ, ոչ հասարակական զուգարան, անգամ խորհրդային տարիներից մնացած ասֆալտի հետք հնարավոր չէ գտնել։ Կայարանամերձ տարածքի բնակիչներից մեկն էլ օգտվելով առիթից՝ որոշել է սեփական բիզնեսը զարգացնել՝ Արարատի մարզ մեկնող ավտոբուսների վարորդներին թույլ է տալիս օգտվել իր տան զուգարանից, բնականաբար՝ վճարովի հիմունքներով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
9971 դիտում
14:16 10-02-2022
Պատերազմն այս ընտանիքից խլեց չորս կյանք, չորս սյուն, չորս երազանք, չորս ապագա. aravot.am
1367 դիտում
15:27 16-03-2015
Երկու հետախուզվող բերման են ենթարկվել կայարանամերձ հրապարակից
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»