2994 դիտում
20:57 25-01-2017
ՀՀ պաշտպանության նախարարը տեսակապի միջոցով ողջունել է խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողներին
ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձին ընդառաջ՝ հունվարի 25-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունում կազմակերպվել է տեսակամուրջ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Աֆղանստանում, Կոսովոյում, ինչպես նաև Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների միջև:
Տեսակապի միջոցով պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայ խաղաղապահներին շնորհավորել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ, մաղթել անվտանգ ծառայություն և բարի վերադարձ:
Վիգեն Սարգսյանը հատկապես ընդգծել է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն անչափ բարձր է գնահատում այն ծառայությունը, որն աշխարհի տարբեր անկյուններում բարեխղճորեն կատարում են հայկական զորախմբերը՝ ոչ միայն ներդրում ունենալով միջազգային անվտանգության ապահովման և խաղաղության պահպանման գործում, այլև բարձր պահելով Հայաստանի ու հայոց բանակի հեղինակությունը:
Բարձր տրամադրությամբ ու մարտական տրամադրվածությամբ էլ Աֆղանստանից, Կոսովոյից և Լիբանանից պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին իրենց ողջույններն են փոխանցել խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողները: Նրանք վստահեցրել են, որ ծառայությանն առնչվող խնդրահարույց հարցեր չկան և հայկական զորախմբերը պատվով են կատարում ստանձնած առաքելությունը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
940 դիտում
15:32 12-01-2025
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դատական իշխանության օրվան նվիրված միջոցառմանը
826 դիտում
14:59 12-01-2025
Ո՛չ պարտադրվածն է խաղաղություն, ո՛չ մուրացածը. Նիկոլ Փաշինյան
1129 դիտում
13:53 12-01-2025
Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն․ Նիկոլ Փաշինյան