211652_close_icon
views-count685 դիտում article-date 13:26 12-11-2026

Առաջարկվում է գործուղման մեջ գտնվող պատգամավորներին թույլ տալ քվեարկել առցանց

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում հավանություն է տվել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծին։

Նախագծով առաջարկվում է գործուղման մեկնած պատգամավորներին հնարավորություն տալ մասնակցելու քվեարկություններին՝ առանց խորհրդարանի նիստերին ֆիզիկապես ներկա լինելու։

Այդ նպատակով առաջարկվում է դիտարկել նոր մեխանիզմների, այդ թվում՝ առցանց գործիքների ներդրումը, որոնք թույլ կտան խիստ նույնականացում անցած պատգամավորին հեռավար եղանակով արտահայտել իր դիրքորոշումը քննարկվող հարցի շուրջ։

Նմանատիպ նյութեր