211652_close_icon
views-count1393 դիտում article-date 10:43 25-01-2017

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ. ոստիկանությանը ևս մեկ անգամ հիշեցնում է ապօրինի զենք-զինամթերք պահողներին

Հունվարի 24-ին ոստիկանության Վարդենիսի բաժնի թույլտվության համակարգի տեսուչ Գարեգին Սահակյանը զեկուցագիր է ներկայացրել, որ նույն օրը, ժամը 12.10-ի սահմաններում, Վարդենիսի Չարենցի փողոցի բնակիչ, 1959 թ. ծնված Ռուբեն Հ.-ի անվամբ հաշվառված 7.62 մմ տրամաչափի «Կարաբին» տիպի որսորդական ակոսավոր հրացանի պահման պայմանների ստուգման ժամանակ բնակարանում առկա չհրկիզվող մետաղյա պահարանի միջից հայտնաբերվել և առգրավվել են 58 հատ 7.62 մմ տ/չ «Կարաբին» հրազենի փամփուշտներ: Առգրավված զինամթերքն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]Ոստիկանությունը կրկին հիշեցնում է. ապօրինի պահվող զենքը վաղ թե ուշ չարիք է բերում, ինչից զերծ մնալու լավագույն միջոցը զենքի կամավոր հանձնումն է, որի համար, ինչպես բազմիցս տեղեկացրել ենք` քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից: ՀՀ քրեական օրենսգիրք, Հոդված 235. Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: 5-րդ կետ. Զենք-զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:[/i] [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր