8192 դիտում
23:56 24-01-2017
Ուղերձ հղենք Ալիեւին, որ նա պետք է գտնի նոր շուկաներ առեւտրի համար՝ Ստրասբուրգի փոխարեն. Սամվել Ֆարմանյանը ԵԽԽՎ-ում. News.am
«Հստակ է, որ մամուլի ազատությունը ժողովրդավարության առանցքն է։ Եթե մամուլի ազատությունն ապահովված է, ապա ժողովրդավարությունը շանս ունի, եթե լրագրողները զրկված են լուսաբանելու հնարավորությունից, ապա ժողովրդավարությունը վտանգված է եւ շատ ազգեր դառնում են իրենց ավտոկրատ ռեժիմների պատանդներ»,- այսօր` հունվարի 24-ին ԵԽԽՎ-ում «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը։
Ս․Ֆարմանյանը նշեց, որ չի խոսելու Հայաստանի մասին, քանի որ, բարեբախտաբար, զեկույցում Հայաստանին հղում չկա եւ Հայաստանը մամուլի ազատության լավ ցուցանիշ ունի։
«Ես կխոսեմ զեկույցում Լեռնային Ղարաբաղին զարմանալի հղման մասին։ Ես այն կանվանեմ բավական մանիպուլյատիվ։ Պարող Արիեւը մամուլի ազատության զեկույցում նշում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է ու այն ոչ թափանցիկ ու անօրեն տարածք է։ Պարզ հարց է առաջանում․ ինչո՞ւ է այս հղումն այնտեղ․ քանի որ Ադրբեջանի կառավարությանն անհրաժեշտ է այն։ Կարծո՞ւմ եք, թե այս հղումն արվել է, քանի որ Ադրբեջանի կառավարությունը մտահոգված է մամուլի ազատությամբ։ Երբե՛ք։ Նրանք անհանգստանում են ավելի շատ Լեռնային Ղարաբաղում մամուլի ազատության մասին, բայց ոչ Ադրբեջանում։ Բոլորս լավ գիտենք, թե ինչ է կատարվում Ադրբեջանում։Սա իսկապես ծիծաղելի է..
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/369489.html]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
14297 դիտում
22:50 25-06-2018
Սամվել Ֆարմանյանը ԵԽԽՎ ամբիոնից ուղերձ է հղել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը
1384 դիտում
11:51 28-11-2023
Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի. Արայիկ Հարությունյան
Այս բաժնից
628 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
922 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
547 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան