Աշխարհահռչակ ընկերությունը կատակել է էլեկտրոնիկայի խանութում. «էկրանից դուրս եկող» ուրվական աղջիկը սարսափի է մատնել այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նյու Յորքում Paramount Pictures ընկերությունը «Զանգը» սարսափ ֆիլմի պրեմիերային ընդառաջ կատակել է էլեկտրոնիկայի խանութներից մեկում, որի այցելուներին սարսափի է մատնել հեռուստացույցի «էկրանից դուրս եկող» ուրվական աղջիկը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են վերջիններս բղավոցներով և ճիչերով լքում խանութի սրահը:
Գովազդային տեսահոլովակը հրապարակվել է նախօրեին և արդեն հասցրել է հավաքել ավելի քան 1 մլն դիտում:
Նոր ֆիլմը ԱՄՆ-ում կցուցադրվի էկրաններին փետրվարի 3-ից: