11637 դիտում
10:46 24-01-2017
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի դրամական միջոցներն ավելացել են. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Ի տարբերություն Վիկտոր Դալլաքյանի, Վարդան Օսկանյանի, Սեյրան Օհանյանը դեռ չի տվել որոշ հարցերի պատասխանները։ Մասնավորապես՝ ինչ ճանապարհով է նա «Վահագնի» թաղամասում առանձնատուն գնել, ըստ տեղեկությունների՝ արտերկրում մի քանի անշարժ գույք է ձեռք բերել։ Ընդ որում՝ նախկին պաշտոնյայի հայտարարագիրն այս առումով ոչ մի տեղեկություն չի տալիս։
Բարձրաստիճան անձանց Էթիկայի հանձնաժողովից տեղեկանում ենք, որ Սեյրան Օհանյանը պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ ունեցել է 18.000.000 դրամ։ Եկամտի աղբյուրը եղել են աշխատավարձը (3.836.617 դրամ) ու կենսաթոշակը (3.168.084 դրամ)։ Նախորդ տարիների հայտարարագրերն ուսումնասիրելով՝ պարզում ենք, որ Սեյրան Օհանյանի եկամուտները սահուն քայլերով աննշմար ավելացել են։ 2011թ.ի տարվա վերջում Օհանյանի եկամուտներն ավելացել են մոտ 3.000.000 դրամով։ Իսկ 2011-2016-ին պաշտպանության նախկին նախարարի դրամական միջոցներն ավելացել են մոտավորապես 7.000.000 դրամով։
Կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի 2015թ.-ի հայտարարագիրը ևս համեստ է։ Տիկնոջ եկամտի աղբյուրը միայն աշխատավարձն է՝ 1.698.000 դրամ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3761 դիտում
22:08 01-10-2020
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ճեպազրույցը՝ Ուղիղ
1613 դիտում
16:45 16-10-2021
Սեյրան Օհանյանի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին չմասնակցելը ձեռնտու է Ադրբեջանին. Օհանյանի փաստաբան
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը