211652_close_icon
views-count37762 դիտում article-date 13:01 23-01-2017

Երևանում ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերլիազորը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 3 ուսանողների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Ա. Պապիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 21-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Այդ օրը, ժամը 22։00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Ալբետ Հովսեփյանը Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում իր վարած Mercedes մակնիշի 29 ՍԼ 246 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ, 20-ամյա Վահե Թաթոսյանին, 21-ամյա Դիանա Իոանեսյանին և 21-ամյա Անժելա Գասպարյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այնուհետև դեպքի մասին ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Հովսեփյանն աշխատում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության Արաբկիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում՝ որպես օպերլիազոր, իսկ վրաերթի ենթարկվածներ Վ. Թաթոսյանն ու Ա. Գասպարյանը սովորում են Հայ-ամերիկյան համալսարանում, իսկ Դ. Իոանեսյանը սովորում է Ճարտարապետաշինարարական համալսարանում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր