211652_close_icon
views-count6560 դիտում article-date 09:30 30-07-2014

Մոտոցիկլով վթարի է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերլիազորը

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են հատուկ քննչական ծառայություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 29-ին, Ժամը 03:40-ի սահմաններում, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 1 հասցեի դիմաց Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ, 22-ամյա Տիգրան Ղազարյանը, վարելով Yamaha մակնիշի 0405A1A մակնիշի մոտոցիկլը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարերին ու կողաշրջվել: Վթարի հետևանքով Տ. Ղազարյանը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Տ. Ղազարյանը աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր, կոչումով ոստիկանության լեյտենանտ է, և մոտոցիկլը վարելու ժամանակ համարանիշները եղել են հանված:

Նմանատիպ նյութեր