211652_close_icon
views-count66140 դիտում article-date 19:44 24-12-2019

Մահվան ելքով վրաերթ՝ Վայոց Ձորի մարզում. ռազմական ոստիկանության օպերլիազորը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Վայք քաղաքում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Ռոման Թ-ն իր վարած Mеrcedes մակնիշի 34 TA 797 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող մոտ 60 տարեկան տղամարդ հետիոտնի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է հիվանդանոց, և օպերատիովրեն ժամանած բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վայոց Ձորի ռազմական ոստիկանության ծառայողները։ Փաստի առթիվ ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունն ու ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդի և մահացածի ամբողջական տվյալները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վայքի բաժնում՝ որպես քրեական հետախուզության օպերլիազոր։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+

Նմանատիպ նյութեր