Ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում
Հունվարի 21-ին, ժամը 18.42-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում՝ լճափի մոտակայքում, Mercedes մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes» մակնիշի 34 LN 772 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., 1 ուղևոր):