211652_close_icon
views-count5337 դիտում article-date 17:51 21-01-2017

Վարչապետն Իտալիայի պատվավոր հյուպատոսի հետ քննարկել է Գյումրիի զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալպոյին: Հյուպատոսը կառավարության ղեկավարին է ներկայացրել «Գյումրիի ընկերներ» հիմնադրամի ծրագրերը Գյումրու պատմամշակութային արժեքների վերականգնման, դրա շրջանակում նոր աշխատատեղերի ստեղծման, արհեստների և արվեստների ներկայացմամբ զբոսաշրջության զարգացման ուղղությամբ: Անտոնիո Մոնտալպոն կարևորել է ծրագրերի կյանքի կոչման գործում կառավարության հետ համագործակցությունը: Վարչապետ Կարապետյանը ողջունել է «Գյումրիի ընկերներ» հիմնադրամի նախաձեռնությունները և նշել, որ կառավարությունը ևս մասնավոր հատվածի հետ գործակցությամբ մշակում է Գյումրի քաղաքի զարգացման, մասնավորապես, Կումայրի արգելոց-թանգարանի և Գյումրու Շիրակացի ու Ռուսթավելի փողոցների վերականգնման ծրագիրը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ պատմամշակութային այս կարևոր արժեքների վերականգնումն ու մյուս նախաձեռնությունները հնարավորություն կտան խթանել զբոսաշրջության զարգացումը Գյումրիում: Կարեն Կարապետյանը և Անտոնիո Մոնտալպոն պայմանավորվել են ծրագրերի իրականացման գործում հետագա համագործակցությանն առնչվող հարցերը դիտարկել վարչապետի՝ առաջիկայում նախատեսված Գյումրի այցի շրջանակում:

Նմանատիպ նյութեր