1349 դիտում
20:38 22-05-2015
Վարչապետը գինեգործների հետ քննարկել է ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Պռոշյանի կոնյակի գործարան: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել գործարանի տարածքում, ծանոթացել արտադրական հնարավորություններին, արտահանման ծավալին, ընթացիկ ծրագրերին և ընդլայնման հեռանկարներին:
Շրջայցից հետո վարչապետ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանում գինեգործության ոլորտի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են գինեգործական ընկերությունների ներկայացուցիչները:
Ողջունելով ներկաներին` կառավարության ղեկավարը կարևորել է նման ձևաչափով քննարկումները, քանի որ դրանք հնարավորություն են տալիս վերհանել առկա խնդիրները և քննարկել դրանց լուծման փոխընդունելի տարբերակներ: «Կառավարությունը շահագրգռված է գինեգործության, խաղողագործության, կոնյակագործության զարգացման, արտադրական և արտահանման ծավալների ավելացման հարցում և պատրաստ է հնարավորինս աջակցել ցանկացած ողջամիտ առաջարկության», - նշել է վարչապետը:
Գինեգործական ընկերությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը` ոլորտին ցուցաբերվող աջակցության համար և ներկայացրել իրենց հուզող խնդիրները: Տնտեսվարողները, մասնավորապես, բարձրացրել են հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը, խաղողի մթերմանը, տեղական և արտասահմանյան նոր տեսակների աճեցմանը, արտերկրում ցուցահանդեսների կազմակերպմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև այլ խնդիրներ:
Ամփոփելով քննարկման արդյունքները` վարչապետը նշել է, որ հետևողական է լինելու տնտեսվարողների բարձրացրած յուրաքանչյուր օբյեկտիվ խնդրի լուծմանը և արհեստական խոչընդոտների վերացմանը: Այս առնչությամբ Հովիկ Աբրահամյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին:
Կառավարության ղեկավարը հորդորել է տնտեսվարողներին քննարկված հարցերն ու առաջարկությունները ներկայացնել գյուղատնտեսության նախարարություն և ակտիվ համագործակցել շահագրգիռ նախարարությունների հետ:
Նմանատիպ նյութեր
3021 դիտում
18:48 24-11-2016
Վարչապետը «Վիմպելկոմ գրուպ»-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է ՏՀՏ ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր
916 դիտում
16:24 21-06-2014
Վարչապետը գինեգործների հետ քննարկել է ոլորտի զարգացման ուղիները.
469 դիտում
23:37 23-01-2025
Նիկոլ Փաշինյանը և Արտեմ Փաթափությանը քննարկել են գիտության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր
Այս բաժնից
565 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
1018 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
886 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը