5202 դիտում
16:46 21-01-2017
Գուցե բացահայտելն ավելի ցավոտ լինի այն անձանց համար, ովքեր ուզում են, որ բացահայտվի. Մամիկոն Ասլանյան
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հույս ունի, որ ավագանու նիստերը բոյկոտող անդամների մոտ կարթնանա քաղաքի հանդեպ ունեցած սերը: Այս մասին Մամիկոն Ասլանյանը հայտարարեց այսօր՝ պաշտոնավարման 100-րդ օրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Ես լուծումը տեսնում եմ, որ միգուցե որևէ պահի այդ մարդկանց մոտ կարթնանա իրենց Վանաձորի նկատմամբ ունեցած սերը, և իրենք կհայտնվեն նիստերի դահլիճում, ու մենք կշարունակենք մեր Վանաձորի ապագային ուղղված աշխատանքները»,- ասաց Վանաձորի քաղաքապետը:
Մամիկոն Ասլանյանը ևս մեկ անգամ նշեց, որ տեղյակ չէ, թե հոկտեմբերի 10-ին ավագանու առաջին նիստում փակ քվեարկության ժամանակ ովքեր են մյուս կուսակցություններից իր օգտին քվեարկած 4 ավագանիները:
«4-ի անունները ես չունեմ, գուցե դուք ունեք, կամ գուցե բացահայտելն ավելի ցավոտ լինի այն անձանց համար, ովքեր ուզում են, որ բացահայտվի: Ես տեղյակ չեմ այդ չորս հոգու սպառիչ անվանացանկից, միգուցե այդ հարցը կարելի է ուղղել հենց այդ չորս անդամներին կամ մնացած 18 անդամներին, թե ինչու չեն գալիս ավագանու նիստերին: Ես իմ կողմից ինչ սահմանված է օրենքով, ինչը թելադրում է բարոյականությունն ու բանականությունը, իրագործում եմ»,- ասաց Մամիկոն Ասլանյանը:
Նմանատիպ նյութեր
3533 դիտում
10:28 21-04-2017
Բայց ո՞վ ասաց, թե ՍԴ-ն կարող է ասել, որ ես հրաժարական տամ. Մամիկոն Ասլանյան. «Փաստ»
Այս բաժնից
451 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
871 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
760 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը