Երևանում մեծ շուքով տեղի ունեցավ լրագրող Լուսինե Ղազարյանի «Սեր Թևերս» գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունվարի 20-ին Երևանի կենտրոնում գտնվող Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տոն էր: Առիթը և պատճառը լրագրող և բանաստեղծուհի Լուսինե Ղազարյանն էր, ով ավելի քան 15 տարվա դադարից հետո լույս ընծայեց իր բանաստեղծությունների նոր գիրքը:
«Սեր Թևերս» անունը կրող գրքի շնորհանդեսին մասնակցող պատվավոր հյուրերի շարքում էին բազմաթիվ գրականագետներ, արտիստներ և մշակութային գործիչներ, ինչպես նաև բազմաթիվ անվանի ազատամարտիկներ, ջոկատների հրամանատարներ ու զինվորականներ:
Պատճառն այն է, որ իր լրագրողական գործունեության շրջանակներում Լ. Ղազարյանը անդադար անդրադառնում է նաև ազատամարտիկներին և նրանց խնդիրներին ու իր ուժերի ներածին չափով փորձում օգնել նրանց, իսկ ապրիլյան պատերազմի օրերին անգամ կամավորագրվեց և Երկրապահ կամավորականների միության ջոկատների հետ միասին համազգեստ հագած՝ եղավ Արցախյան առաջնագծում:
Իր հերթին, նվիրյալ հայուհուն իր շնորհավորական խոսքն ասեց և եռասերունդ երկրապահների անունից ողջունեց նաև Էջմիածնի քաղաքապետ, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ Կարեն Գրիգորյանը, որից հետո ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանը Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի անունից Լ. Ղազարյանին պարգևատրեց ԵԿՄ «Եռասերունդ երկրապահ» մեդալով:
Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի