4216 դիտում
22:50 20-01-2017
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ստեփանակերտում դպրոցներ և մանկապարտեզներ է այցելել
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության՝ ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում Ստեփանակերտում գտնվող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչութան պետ Գայանե Սողոմոնյանն այցելել է Արցախի մայրաքաղաքի Ավ. Իսահակյանի անվան թիվ 10 միջնակարգ դպրոց, Ե. Չարենցի անվան թիվ 7 և Մ. Մաշտոցի անվան թիվ 4 հիմնական դպրոցներ, ինչպես նաև հ.1 և հ.3 մանկապարտեզներ:
Երևանցի հյուրերին դպրոցականներն ու փոքրիկ արցախցիները դիմավորել են համերգ-ողջույնով: Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները դպրոցների տնօրենների հետ քննարկել են համագործակցության ընթացիկ ծրագրերը, այնպես նաև՝ 2017թ. նախատեսված միջոցառումները, իսկ ՆՈՒՀ-երում ներկայացվել են կրթադաստիարակչական գործընթացի կազմակերպման մոտեցումները:
Ստեփանակերտի վերոնշյալ մանկապարտեզներին և դպրոցներին Երևանի քաղաքապետարանի կողմից նվիրաբերվել են համակարգիչներ, մեթոդական գրականություն, երեխաների տրամաբանությունը զարգացնելու համար նախատեսված խաղեր, գրենական պիտույքներ:
Նմանատիպ նյութեր
1420 դիտում
09:14 15-02-2021
Քաղաքապետն այցելել է դպրոցներ ու մանկապարտեզներ, որտեղ երկրաշարժից հետո նկատվել են որոշակի խնդիրներ
2821 դիտում
09:54 02-07-2018
Մշտադիտարկման այցերը դպրոցներ և մանկապարտեզներ ավարտվել են. Պաշտպանը հանդես կգա արտահերթ զեկույցով
Այս բաժնից
535 դիտում
15:32 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
394 դիտում
15:18 01-05-2024
Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության
436 դիտում
15:07 01-05-2024
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը