Հենրիխ Մխիթարյանը ամեն շաբաթ այցելում է Մանչեսթերի հայկական ռեստորան
                        Manchestereveningnews.co.uk բրիտանական պարբերական հայտնել է, որ 1968 թվականից ի վեր Մանչեսթերում գործում է հայկական ռեստորան, որտեղ ամեն շաբաթ այցելում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Ռեստորանի տիրոջ` Արմանի խոսքերով, հայ ֆուտբոլիստը շատ է սիրում համտեսել է հայկական ուտեստներ, սակայն նախապատվությունը տալիս է քյաբաբին:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

