4543 դիտում
17:23 19-01-2017
«Միացյալ ազգային շարժումը» էներգետիկայի նախարարին մեղադրում է ազգային շահերը դավաճանելու մեջ
Վրաստանի խորհրդարանական փոքրամասնությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի և «Գազպրոմ» ընկերության կնքած պայմանագրի վերաբերյալ, ըստ որի այս տարվանից «Գազպրոմը» գազի տարանցման համար Վրաստանին վճարելու է ոչ թե Հայաստան մատակարարվող վառելիքի ծավալի 10 տոկոսը, ինչպես նախկինում, այլ գումար: Կնքված պայմանագիրն ընդդիմությունը «դավաճանական» է անվանում և պատրաստվում է բողոքի ցույցեր կազմակերպել, գրում է «Независимая Газета»-ն:
Վրաց նախարարի խոսքով՝ Հայաստան գազի տարանցման վճարը լինելու է Եվրոպայում ամենաթանկը: «Այլ ելք մենք պարզապես չունեինք»,- հայտարարել է Կալաձեն Վրաստան վերադառնալուց հետո:
Այդ բացատրությունն ընդդիմությունը՝ «Միացյալ ազգային շարժումը» սպառիչ չի համարում: Ավելին՝ ընդդիմությունը գնահատում է, որ Կալաձեն դավաճանել է ազգային շահերը:
Տնտեսական փորձագետ Գիա Խուխաշվիլին հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանը վերջին տարիներին ծայրահեղ դժկամությամբ էր համաձայնում գործող պայմանագրի երկարացմանը և ստիպված էր դա անել՝ ունենալով Հայաստան գազի մատակարարման հարցում ռազմավարական շահ: «Հիմա, ըստ էության, նոր պայմանագրի վերաբերյալ մեկ հարց կա՝ իրավիճակի ի՞նչ փոփոխություն է ստիպել վրացական կողմին հաամաձայնվել ռուսական պայմաններին»,- ասել է Խուխաշվիլին:
Նույն կերպ է մեկնաբանում իրավիճակը նաև մեկ այլ փորձագետ Թորնիկե Շարաշենիձեն: «Վրաստանի համար նոր պայմանագիրն ավելի վատն է նախկինից, բայց դրա մեջ ոչ մի աղետալի բան չկա: Պարզապես էներգետիկայի նախարարը պետք է պատասխանի հարցին՝ ի՞նչ է տեղի ունեցել այս տարի, ի՞նչ պատճառով ստիպված է եղել զիջել «Գազպրոմ»-ին՝ ի տարբերություն նախորդ տարիների»,- ասել է նա:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1087 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1177 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1057 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ