211652_close_icon
views-count39231 դիտում article-date 16:59 31-07-2018

Արտակարգ դեպք Լոռու մարզում. համայնքային ոստիկանը փրկել է 19-ամյա կնոջ կյանքը, ով մեղադրում է ամուսնուն իրեն չգնահատելու և դավաճանելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Թաթուլ Բաղդասարյանը Ալավերդի քաղաքում կանխել է քաղաքացու ինքնասպանության փորձը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համայնքային ոստիկանը ահազանգ է ստացել, որ Ալավերդի քաղաքի Դեբեդ գետի վրա կառուցված քարե կամրջից մի աղջիկ փորձում է ինքնասպան լինել։ Համայնքային ոստիկանը, հասնելով դեպքի վայր, տևական ժամանակ բանակցություններ է վարում քաղաքացու հետ և կարողանում է հոգեբանական ճիշտ աշխատանքի արդյունքում այդ աղջկան համոզել, որ չդիմի ծայրահեղ այդ քայլին։ Աղջիկը, ով Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 19-ամյա Վ. Մ.-ն է, հայտնել է, որ ցանկացել էիր կյանքին վերջ տալ՝ քարե կամրջից Դեբեդ գետը նետվելու միջոցով, որովհետև ինքը իր ամուսնուն սիրում է, սակայն ամուսնու կողմից չի գնահատվում և ինքը այն կարծիքին է, որ ամուսինը՝ 23-ամյա Մ. Դ.-ն, իրեն դավաճանում է։ Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր