18168 դիտում
12:39 19-01-2017
Երևանում Կենտրոնական բանկի մեթոդաբանը Toyota-ով վրաերթի է ենթարկել «Հայբուսակ» քոլեջի 21-ամյա ուսանողուհուն
Երեկ՝ հունվարի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Վահե Պետրոսյանը Հովհաննիսյան փողոցի 12/1 հասցեի դիմաց իր վարած Toyota մակնիշի 83 VV 338 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Հովհաննիսյան փողոցի բնակիչ, 21-ամյա Թեհմինե Առաքելյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վրաերթի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Վ. Պետրոսյանն աշխատում է ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես մեթոդաբան, իսկ վրաերթի ենթարկված Թ. Առաքելյանը սովորում է «Հայբուսակ» քոլեջի 2-րդ կուրսում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
5915 դիտում
14:38 12-04-2014
Երևանում պայմանագրային զինծառայողը Lexus-ով վրաերթի է ենթարկել «Հայբուսակ»-ի ուսանողուհուն
43320 դիտում
11:35 25-08-2018
Արարատի մարզում 42-ամյա վարորդը Range Rover-ով վրաերթի է ենթարկել քոլեջի 16-ամյա ուսանողուհուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ