2873 դիտում
20:48 17-01-2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են անտառային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիրները
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն` անտառային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, պահպանությանն ու պաշտպանությանն առնչվող խնդիրները քննարկելու նպատակով:
Հանդիպմանը ներկա էին նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Գյուլխասյանը, անտառային տնտեսությունների տնօրեններ, ոլորտի այլ պատասխանատուներ:
Անդրադառնալով ոլորտում այսօր առկա խնդիրներին` նախարարն ընդգծել է, որ հարկավոր է միջոցներ ձեռնարկել ոչ միայն անտառային ռեսուրսների պահպանման, այլև անտառային տարածքների ավելացման և զարգացման ուղղությամբ, որի նպատակով մշակվել է անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգ:
Այդ համատեքստում Իգնատի Առաքելյանը կարևորել է ներդրումների իրականացումը, այդ թվում` նաև միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներգրավմամբ:
Նախարարը հանձնարարել է անտառային տնտեսությունների տնօրեններին ներկայացնել առաջարկություններ անտառային տարածքների զարգացման վերաբերյալ:
[b]
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
4181 դիտում
18:05 31-10-2017
Քննարկվել է հայ-բելառուսական համագործակցությունը անտառային ռեսուրսների կառավարման ոլորտում
Այս բաժնից
784 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել