211652_close_icon
views-count4178 դիտում article-date 18:05 31-10-2017

Քննարկվել է հայ-բելառուսական համագործակցությունը անտառային ռեսուրսների կառավարման ոլորտում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է անտառների կառավարման հանրապետական ունիտար «Բելգոսլես» ձեռնարկության գլխավոր տնօրեն Անդրեյ Կոզակի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել անտառային ոլորտի արդյունավետ կառավարմանը և անտառների պահպանմանն առնչվող հարցեր, ինչպես նաև նախանշել առաջիկայում նախատեսվող համատեղ ծրագրերը: Առանձին անդրադարձ է կատարվել հայ մասնագետների ներգրավմամբ Հայաստանի անտառտնտեսությունների զարգացմանը, անտառշինարարության իրականացմանը, ինչպես նաև Բելառուսում հայ մասնագետների վերապատրաստմանը: Քննարկվել է նաև Հայաստանում անտառաշինություն իրականացնող կազմակերպության հիմնման, անտառային ճանապարհների, որսորդական տնտեսությունների նախագծման և այլ նախագծային աշխատանքների կազմակերպմանը բելառուսական կողմի աջակցության հնարավորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2018 թվականի գարնանը Վանաձոր քաղաքին հարող մոտ 15 հեկտար անտառային հողերի վրա երկու երկրների Գյուղատնտեսության նախարարությունների համատեղ ջանքերով հայ-բելառուսական բարեկամության անտառի ստեղծման վերաբերյալ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր