211652_close_icon
views-count4431 դիտում article-date 17:33 17-01-2017

Հավատարիմ հաճախորդները Վիվառոյում խրախուսվում են

Վիվառոն օնլայն տիրույթում վաղուց դարձել է խաղադրույքների ու կազինոյի, սլոթ խաղերի ու լայֆ կազինոյի լավագույն հարթակ, հետաքրքիր ու հաճելի ժամանցի վայր: Այստեղ հաճախորդները մեկ անգամ այցելելով վերադառնում են նորից օգտվելու Վիվառոյի առաջարկներից, մրցաշարերից ու ակցիաներից: Նրանք դառնում են ընկերության անբաժանելի մասնիկը, քանի որ ընկերությունը միայն իր հաճախորդներով է լիարժեք: Վիվառոն, փորձելով էլ ավելի ամրացնել կապը իր հաճախորդների հետ, ներդրել է նոր՝ հավատարմության ծրագիր, որն իրենից ներկայացնում է խրախուսման աստիճանական համակարգ: Այն ոլորտի հայաստանյան շուկայում իսկապես առաջինն ու միակն է: Հավատարմությունը չպետք է լինի միակողմանի, միայն հաճախորդի կողմից, այլ ընկերությունից դեպի հաճախորդ փոխադարձ կապը նույնպես գործում է, և[url=http://www.vivaronews.am/entertainment/havatarim-hatchaxordnereh-vivaroyum-xraxusvum-en] հավատարմության ծրագիրը [/url]դրա լավագույն դրսևորումն է: Հաճախորդների խրախուսումն ու հավատարմության գնահատումը ընկերության կարևորագույն սկզբունքներից է, որոնց հավատարիմ մնալը բազմիցս է ապացուցվել: Հավատարմության ծրագիրը լոյալության գնահատման ու դասակարգման մի բազմաստիճան համակարգ է: Հաճախորդները Վիվառո հարթակում խաղալով կամ խաղադրույք կատարելով ստանում է բոնուսային միավորներ: Ըստ այդ միավորների՝ հաճախորդներին շնորհվում են մակարդակներ՝ Բրոնզ (Bronze), Արծաթ (Silver), Ոսկի (Gold), Պլատին (Platinium) և Ադամանդ (Diamond): Լոյալության ծրագիրը թույլ է տալիս հաճախորդներին իրենց միավորները ավելացնելով տեղափոխվեն ավելի բարձր մակարդակ կամ դրանք վերածել գումարի: Միավորները գումարի վերածելու գործակիցները բարձր մակարդակներում ավելի բարձր են: Վիվառոյի հավատարիմ հաճախորդներին խրախուսման Լոյալության ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ [url=https://www.vivarobet.am/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր