211652_close_icon
views-count5415 դիտում article-date 13:56 17-01-2017

Ղրղզստանի իշխանությունները ավիաաղետի զոհերի ընտանիքներին 1000-ական դոլար փոխհատուցում կտրամադրեն

Ղրզստանի մայրաքաղաք Բիշքեկում թուրքական բեռնատար օդանավի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքները կստանան 1000-ական դոլար փոխհատուցում։ Այդ մասին նշված է այդ երկրի կառավարության տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է rosbalt.ru-ն։ Ներկա պահին շարունակվում են նշված բնակելի տարածքում էլեկտրականության վերականգնման աշխատանքները։ Ավիաաղետի հետևանքով առանց էլեկտրականության էր մնացել մոտ 1500 ընտանիք։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ զոհերից 37-ի մարմինները դատաբժշկական փորձաքննության արդյունքում ճանաչվել են։ Նրանցից 17-ը երեխաներ են։ Հիշեցնենք, որ թուրքական օդանավը վայր էր ընկել «Մանաս» օդանավակայանից ոչ հեռու գտնվող «Դաչա-Սուու» բնակավայրում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ աղետը տեղի է ունեցել օդաչուի սխալի պատճառով։ Օդանավը իրականացնում էր Հոնկոնգ-Ստամբուլ չվերթը։

Նմանատիպ նյութեր