211652_close_icon

Քրեական պատմություններով հայտնի Ական փորձելու է ընդդիմադիր գործունեություն ծավալել Լոռու մարզում. «Ժողովուրդ»

views-count8809 դիտում article-date 09:24 17-01-2017
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայկական վերածնունդ» կուսակցությունը Լոռու մարզում պատրաստվում է առաջադրել Վանաձորի ՏԻՄ ընտրություններում այդ կուսակցության ընտրացուցակը գլխավորող Արկադի Փելեշյանին՝ քրեական պատմություններով հայտնի Ակային։ Ուշագրավը, սակայն, ոչ թե նրա առաջադրվելն է, այլ որ Ական փորձելու է ընդդիմադիր գործունեություն ծավւսլել ու ՀՀԿ-ի դեմ պայքարել այն դեպքում, երբ 2013-ին Սերժ Սարգսյանի թիմակիցն էր։ «Ժողովուրդը գիտի, որ ես Սերժ Սարգսյանին շատ եմ ընդունում, հարգում եմ իրականից, ի սրտե։ Դրա համար էլ ընտրում են։ Իմ հետ շփվողները մենակ Սերժ Սարգսյանին են ընտրում, մյուսներով ես չեմ հետաքրքրվել։ Իրականից, ուզում է՝ իմ հարազատ ախպերս դներ թեկնածությունը, ես, հորս արև, պիտի ասեի, որ միաձայն Սերժ Սարգսյանին ընտրեն»,- մի առիթով 2013թ. իր հարցազրույցում ասել էր Փելեշյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր