153829 դիտում
21:09 27-11-2019
Նոր մանրամասներ՝ Լոռու մարզում տեղի ունեցած 3 հոգու ողբերգական ավտովթարից. պարզվել է մահացածների ինքնությունը, վիրավորն էլ Վանաձորում հայտնի է քրեական պատմություններով. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչները ոստիկանության Լոռու մարզային վարչության և նույն վարչության Թումանյանի ոստիկանության բաժնի ծառայողները պարզել են նոյեմբերի 25-ին Լոռու մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ մահացածներն են Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 47-ամյա Արմիկ Պառավյանը, 42-ամյա Համլետ Ջուլհակյանը և 37-ամյա Անուշավան Թութխալյանը։ Վիրավորը, ով Սանավիացիայով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը, Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Արսեն Ջիլավյանն է։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վերջինս Վանաձորում համարվում է քրեական պատմությունների կիզակետում հայտնված անձ, ով վերջերս Վանաձորում մի խումբ անձանց հետ անհիմն վիճաբանել ու ծեծկռտուք էին ստեղծել Վանաձորում հայտնի «Պեսոկ Դավո» մականվամբ Դավիթ Խաչատրյանի հետ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/26/1141422/?fbclid=IwAR15J16Hu0pml7fuebNEfJfByo6U97h2u-DXqT7y95GasROA-b9a_B_K7rw]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 25-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 23:50-ի սահմաններում Օձուն-Հագվի ավտոճանապարհին Mercedes ML մակնիշի 85 ZM 005 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գահավիժել անդունդը:
Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել էին, 1 հոգու ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էին Ալավերդու բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ մարզային փրկարարական վարչության պետ, Սերոբ Գաբրիելյանի և Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ:
Մահացածների մարմինները ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել էին ավտոմեքենայից դուրս և պատգարակով, մեծ դժվարությամբ դիերը մոտեցրել էին օպերատիվորեն ժամանած Ալավերդու բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներին:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու-հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի և նույն վարչության Թումանյանի քննչական բաժնի պետ Էդվարդ Կարապետյանի գլխավորությամբ:
Հոկտեմբերի 30-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բացառիկ տեսանյութ էր [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/31/1139289/?fbclid=IwAR15J16Hu0pml7fuebNEfJfByo6U97h2u-DXqT7y95GasROA-b9a_B_K7rw]հրապարակել[/url]՝ Վանաձոր քաղաքում ինչպես էին մի քանի թափթփուկներ անհիմն հարձակվում Վանաձորում հայտնի «Պեսոկ Դավո» մականվամբ գործարարի վրա:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, հրապարակումից կարճ ժամանակ անց ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ հայտնաբերել էին տեսանյութում եղած թափթփուկներին: Նրանք են՝ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի բնակիչ՝ 26-ամյա Գևորգ Գևորգյանը, Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի բնակիչ՝ 27-ամյա Արսեն Ջիլավյանը, Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ՝ 21-ամյա Անդրանիկ Թադևոսյանը, Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ՝ 25-ամյա Գնել Գրիգորյանը:
Պարզվել էր նաև, որ այդ «ոհմակի» մեջ էին եղել նաև այս տարվա հոկտեմբերի 4-ին Վանաձոր քաղաքում սպանված, Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցի բնակիչներ, եղբայրներ, 30-ամյա Անդրանիկ Օհանյանը, 25-ամյա Դավիթ Օհանյանը և Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ՝ 30-ամյա Գոռ Գրիգորյանը:
Ոստիկանները պարզել են նաև, որ միջադեպը տեղի էր ունեցել Տիգրան Մեծի պողոտայի 71 հասցեում գործող «Ոսկու աշխարհ» կոչվող խանութի մոտ, իսկ նշված խանութը պատկանում է Վանաձորում հայտնի «Պեսոկ Դավո» մականվամբ գործարար Դավիթ Խաչատրյանին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի