211652_close_icon
views-count4004 դիտում article-date 19:27 16-01-2017

Ամարասի Արթուրը խորհրդարանական ընտրություններում սատարելու է Սեյրան Օհանյանին

«Միացյալ Արմենիա» շարժման հիմնադիր Արթուր Ալեքսանյանը՝ ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանի փեսան, սատարելու է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ինչ ձևաչափով էլ վերջինս որոշի մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալեքսանյանը, որը հանրությանը հայտնի է որպես Ամարասի Արթուր: «Միացյալ Արմենիա» շարժման հինադիրն անդրադարձավ նաև ԱԺ վերին պալատի ստեղծման հասարակական նախաձեռնությանը: «Մենք առաջարկում ենք, որ աշխարհով ի սփյուռ հայերի համայնքներում ստեղծվեն հզոր ուժեր, որտեղ հնարավոր լինի ընտրել պատգամավորներ, որոնք կներկայացվեն մեր խորհրդարանի վերին պալատում»,- ասաց նա։ Անդրադառնալով Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքներին՝ Ալեքսանյանը նշեց. «Ընդառաջեց, լսեց, ողջունեց, բայց ասաց, եթե նախաձեռնել եք, ձեր գործն է, ստացվեց՝ լավ կլինի, կողջունեմ, եթե ոչ՝ դա ձեր խնդիրն է»:

Նմանատիպ նյութեր