Գանգես գետում ուղևորատար նավակ է շրջվել․ կան զոհեր և անհետ կորածներ
Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, Հնդկաստանի արևելյան մասում գտնվող Բիհար նահանգում ուղևորատար նավակ է շրջվել։
Դեպքը տեղի է ունեցել Գանգես գետում, ինչի հետևանքով զոհվել է 26 մարդ։
Աղբյուրները նշում են, որ 13 մարդու հաջողվել է փրկվել։ Երկրի փրկարար ծառայությունը շարունակում է որոնողական աշխատանքները։
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։