Օգնության են հասել փրկարարները
Հունվարի 15-ին, ժամը 13.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պռոշյան փողոցի թիվ 2/1 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ներսում 8 տարեկան երեխա կա. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դուռը. ներսում է գտնվել Ն. Յ.-ը (2009 թ. ծնված):