Աֆղանստանում թալիբների դեմ ավիահարվածի հետևանքով մահացել է առնվազն 16 խաղաղ բնակիչ
Ավիահարվածի հետևանքով Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում առնվազն 16 խաղաղ բնակիչ է զոհվել: Թիրախում եղել է «Թալիբան» շարժման բանտը: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` աֆղանական զինված ուժերը հարվածներ են հասցրել Հերաթ նահանգում գտնվող բանտի ուղղությամբ, որտեղ թալիբները պահել են ավելի քան 20 խաղաղ բնակիչների և զինվորների:
Օդային հարվածի արդյունքում ոչնչացվել է նաև 8 գրոհային: