3250 դիտում
13:35 14-01-2017
Օբաման խորհուրդ է տվել էլեկտրոնային հասցեով կարևորագույն նամակներ չուղարկել
ԱՄՆ-ի հեռացող նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ինքը էլհասցեով չի ուղարկում այնպիսի նամակներ, որոնք, գտնում է, որ չպետք է «պատահաբար» հայտնվեն ԶԼՄ-ների ձեռքում, հաղորդում է Interfax-ը։
«email-ի վերաբերյալ իմ ընդհանուր կանոնը հետևյալն է՝ չուղարկել այնպիսի տվյալներ, որոնք դուք չեք ցանկանում տեսնել թերթերում տպագրված»,-NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Օբաման։
Նրա կարծիքով՝ կիբերանվտանգությունը ԱՄՆ-ի համար կարևորագույն թեմաներից է, իսկ հաքերների դեմ պայքարի մասնագետները դեռևս չեն կարողանում գործը գլուխ բերել։ Բացի այդ, ԱՄՆ-ն մյուս երկրներից ամենաշատն է տուժում այդ հարցում, քանի որ ամենաակտիվն է տեխնոլոգիաներ կիրառելու հարցում։
Նմանատիպ նյութեր
6944 դիտում
19:26 09-09-2014
Էլեկտրոնային նամակներ Ճանապարհային ոստիկանությանը՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով
Այս բաժնից
910 դիտում
12:13 23-04-2024
«Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
589 դիտում
23:31 22-04-2024
Ռուս խաղաղապահները լքել են Ղարաբաղը, քանի որ նրանց համար այլևս գործառույթներ չեն մնացել. Պեսկով