Պատերազմի ու անավարտ կտավների արանքում․ aravot.am
Aravot.am-ը գրում է․ Նա ծնվել էր արվեստի համար, բացառիկության կնիքով, բայց պատերազմը ջրբաժան դրեց երիտասարդ գեղանկարիչ Արամ Պողոսյանի կյանքի ու անմահության միջեւ։ Պատանի գեղանկարչի բազմաթիվ աշխատանքներում կյանքն ապրում է իր ուրույն փիլիսոփայությամբ, այն ասես զրույց է, որի իմաստն ու խորությունը հասկանալի է դարձրել նրա ֆիզիկական բացակայությունը։ Արամը կարծես ապրում է այն եզերքում, որը նրա սյուրռեալիստական գործերում ներկայանում է հաճախ այլ էներգետիկ աշխարհով, մի ինքնատիպ ու հաստատուն իրականությամբ, ուր ժամանակը հոսում է հավերժության մեջ ու չկա վախճան, չկա վերջ, կա անընդհատ կատարելագործվելու մի բացառիկ իրավիճակ, ուր խաղաղության ու ներդաշնակության բանաձեւերը գտել են իրեց հավասարման կետն ու գործում են անշեղ օրենքներով, անգամ ավանգարդիստական ոճի գործերում ասելիքը խտացված է ներկայանում նրա ստեղծագործություններում, իզմերի ու ոճերի իր փնտրտուքում։ Արամը ստեղծել է մի բազմակետեր թողնող արվեստ, որը միայն նրանն է։ Մայրը, տիկին Կարինեն, հետո պիտի փորձեր մեկնել որդու կտավների ասելիքը, որոնք նրա՝ երիտասարդ գեղանկարչի բացառիկ տաղանդի ու հոգու փիլիսոփայական խորքի մասին պատմող մասունքներ են այլեւս։
-Հերոսի ու սովորական քաղաքացու միջեւ եղած սահմանում կյանքը մի այլ իրականության մեջ դրեց բազմաթիվ հայորդիների ու նրանց ընտանիքներին, որոնց կյանքի գնով ապրած մեր ամեն մի օրը պիտի արդարացված ապրենք, հասարակության գիտակցության մեջ դնելով այդ պատասխանատվության զգացումը, որի գիտակցական մակարդակին դեռեւս ցավալիորեն չենք հասնում։ Տիկին Կարինե, որպես հայրենիքին զավակ նվիրած մայր, ինչպիսի՞ն է իրականությունը, պատերազմից առաջը եւ հետոն։ Ո՞վ էր Արամը։
–Արամ Արթուրի Պողոսյանը ծնվել է 1997 թվականին, Երեւանում։ Սովորել է Հակոբ Կոջոյանի կրթահամալիրում, որն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի գեղարվեստի ակադեմիայի դիզայնի բաժինը։ Ավարտել է կարմիր դիպլոմով։ Բազմաթիվ ստեղծագործություններ ուներ։ Երազում էր ծառայությունից վերադառնալուց հետո ունենալ իր ցուցահանդեսը։ 6 ամիս ծառայել է Հոկտեմբերյանի զորամասում, ապա տեղափոխվել Կուբաթլու։ Տանկի հրամանատար էր եւ ավագ սերժանտ։ Զոհվել է Ջաբրայիլում, հոկտեմբերի 5–ին։ Հետմահու պարգեւատրվել է Արիության շքանշանով։
–Արվեստի հանդեպ սերը ինչպե՞ս արտահայտվեց իր մեջ, ինչպե՞ս որոշեց, որ պիտի գնա այդ ուղով։
–Արվեստի հանդեպ սերը Արամիս մեջ վաղ տարիքից էր ի հայտ եկել։ Դեռ տառաճանաչ էլ չէր, բայց նկարում էր ու կարողանում էր բացատրել, թե իր պատկերացմամբ ինչ է պատկերել։ Ես գրում էի այդ պատկերների տակ, արջ, փիղ, նապաստակ, որոշ ժամանակ անց, որ ցույց էինք տալիս, ինքը կրկին ասում էր, թե ինչ է պատկերել, բնականաբար կարդալ չգիտեր, իր պատկերացումն էր շատ վառ։ Դպրոցում, առաջին դասարանում «Հրաշք տետր» կար, որտեղ երեխաները նկարում էին, համարյա բոլորի փոխարեն ծնողներն էին նկարում, իսկ Արամիս փոխարեն չի եղել մի դեպք, որ ես դա անեի, քանի որ ինքը այնքան հետաքրքիր ու սիրով էր դա անում։ Երկրորդ դասարանից տեղափոխեցինք Հակոբ Կոջոյանի անվան դպրոց, ուր ինքը այնքան մեծ սիրով էր հաճախում, իր երազած դպրոցն էր, որը Արամիս համար դարձավ ուղի դեպի գեղարվեստի ակադեմիա։
Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում