211652_close_icon

Ռուսաստանը ոչ մեկին չվստահելու շատ պատճառներ ունի. Թուրքիայի արտաքին գործերի նախարար

views-count1390 դիտում article-date 19:25 06-12-2025
Ռուսաստանը ոչ մեկին չվստահելու շատ պատճառներ ունի, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Դոհայում, 23-րդ համաժողովում՝ մեկնաբանելով պատերազմն Ուկրաինայում, տեղեկացրել է Arti Gercek-ը։

«ԱՄՆ բացակայության պայմաններում Եվրոպային, ըստ երեւույթին, անհրաժեշտ են ավելի կրեատիվ, կայուն եւ երկարաժամկետ լուծումներ։ Իմ կարծիքով՝ պատերազմին վերջ դնելու միակ իրատեսական միջոցը կողմերին խաղաղ բանակցությունների բերելն է, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ ուժով»,- ասել է նա։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ ավելին՝ բանակցություններն արդեն վարվում են։
«Եվրոպան բազմաթիվ պատճառներ ունի Ռուսաստանին չվստահելու։ Ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանն ունի բազմաթիվ պատճառներ ոչ մեկին չվստահելու»,- ավելացրել է նա։

Նմանատիպ նյութեր