2416 դիտում
14:04 30-03-2020
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփում է անցած շաբաթը
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 23-29-ն արձանագրվել է 282 դեպք, որից 205-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 141 հրդեհի, 1 սողանքի, 2 փլուզման, 1 պայթյունի ահազանգ, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, 1 պատահար երկաթգծի հաղորդակցման ուղիներին, 5 ինքնասպանության փորձ, ինչպես նաև՝ 57 կենցաղային կանչ, որի հետևանքով տուժել է 68 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի:
Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 12 մահ: Արձանագրվել է նաև թունավորման 7 դեպք. տուժել է 15 քաղաքացի:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 13 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 8 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Նմանատիպ նյութեր
4539 դիտում
18:32 16-03-2020
576 դեպք, որից 447-ը՝ արտակարգ. ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփում է անցած շաբաթը
5126 դիտում
12:46 23-03-2020
9 մահ, 240 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփում է անցած շաբաթը
10775 դիտում
17:28 30-03-2020
12 մահ, 282 դեպք, որից 205-ը՝ արտակարգ. ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփում է անցած շաբաթը
Այս բաժնից
949 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1291 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1108 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան