211652_close_icon
views-count3288 դիտում article-date 16:05 13-01-2017

«Ես դրա կողմնակիցը չեմ և համոզված եմ, որ այս հարցում չի կայացվելու մի որոշում, որին դեմ կլինեն Հայաստանի քաղաքացիները». վարչապետ Կարեն Կարապետյանը` հողերը հանձնելու մասին

Այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց իր տեսլականը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Վարչապետը վստահություն հայտնեց, որ Հայաստանը տրամաբանական բանակցությունների արդյունքում կարողանալու է ապահովել իր հաղթանակը և անվտանգությունը, ինքնասիրությունը: «Չէ, ես դրա կողմնակիցը չեմ, բայց ես վստահ եմ, որ մենք ունենք տարբերակ և՛ մեր անվտանգությունը, և՛ մեր հաղթանակը պաշտպանելու, պահելու` համապատասխան տրամաբանական բանակցությունների արդյունքում»: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Կ. Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կողմ է ԼՂՀ խնդրի կարգավորման ճանապարհին հողերի հանձնմանը: Անդրադառնալով հարցին՝ կո՞ղմ է հարցի լուծման փոխզիջումային տարբերակին, վարչապետը պատասխանեց. «Նայած, թե ինչ փոխզիջման մասին է խոսքը: Եկեք այդ մասին խոսենք, երբ կգա ժամանակը: Ես համոզված եմ, որ այս հարցում չի կայացվելու մի որոշում, որին դեմ կլինեն Հայաստանի քաղաքացիները»,- եզրափակեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր