Հազարավոր ակտիվիստներ սպառնացել են բողոքի ակցիա անցկացնել Թրամփի երդմնակալության արարողությանը
Հազարավոր ակտիվիստներ պատրաստվում են Վաշինգտոնում բողոքի ակցիա անցկացնել ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հանդիսավոր արարողության ժամանակ՝ հունվարի 20-ին։ Այս մասին հայտնում է TACC-ը:
Ակտիվիստները նախատեսում են արգելափակել Կոնգրեսի շենքի՝ Կապիտոլիումի ճանապարհի բոլոր 12 հսկիչ անցակետերը։ Նրանք սպառնացել են նաև խանգարել Փենսիլվանիա պողոտայում անցկացվելիք շքերթին:
Ընդհանուր առմամբ, այդ օրը բողոքի ակցիաներ անցկացնելու իրավունք են ստացել ռեկորդային թվով՝ 27 նախաձեռնող խմբեր։