1378 դիտում
08:35 25-02-2014
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մտադիր են բողոքի ակցիա անցկացնել Աժ-ի մոտ․ 168 ժամ
«168 ժամ»֊ը գրում է․ «Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել Աժ-ի մոտ այն ժամին, երբ խորհրդարանում քննարկվելու է «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող Աժ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը։
Հիշեցնենք, ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես են եկել ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Ռուստամյանը։
Մեր տեղեկություններով, գործարանի աշխատակիցները ցանկացել են ցույց անցկացնել դեռ անցած ուրբաթ օրը, սակայն գործարանի ղեկավարությունը զսպել է կրքերը և չի թույլատրել ոտքի կանգնել, նախագահի նստավայր միայն փոքրաթիվ պատվիրակություն է գնացել, որոնց ասել են, թե 2-3 ամիս պետք է սպասել, մինչև կհստակեցվի գործարանի ճակատագիրը և նրանց աշխատանքի հարցը։
Հիշեցնենք, որ վերջին ցույցի ժամանակ «Նաիրիտի» աշխատակիցները, բացի աշխատավարձերի վճարումից, պահանջել էին նաև վճարումների գրաֆիկ կազմել և անձամբ նախագահ Սերժ Սարգսյանի պարզաբանումները գործարանի հետագա վիճակի հետ կապված։ Մեկ ամսվա աշխատավարձ նաիրիտցիներին վճարվեց փետրվարի 20-ին, մյուս պահանջները մնացել են անպատասխան»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1765 դիտում
09:15 06-02-2014
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների լարվածությունը հետզհետե մեծանում է. «168 ժամ»
1019 դիտում
10:08 11-06-2015
Որոտանի հէկ-երի համալիրի վաճառքի գումարի զգալի մասն ուղղվելու է «Նաիրիտ» գործարանի պարտքերի մարմանը. 168 Ժամ
2287 դիտում
11:51 20-01-2015
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին նախագահական նստավայրի մոտ են
Այս բաժնից
301 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
424 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
826 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը