Toyota-ն հաստատել է նոր Toyota Yaris մոդելի ստեղծման մասին տեղեկությունը
Ճապոնական Toyota ընկերությունը հաստատել է նոր Toyota Yaris մոդելի ստեղծման մասին տեղեկությունը, որն ավելի հզոր կլինի նախորդից: Այս մասին հայտնում է Auto Express-ը:
Նոր 3 դռնանի Toyota Yaris հեչբեքը կներկայացվի գարնանը՝ Ժնևում կայանալիք ավտոշոուի շրջանակներում:
Ճապոնական ավտոարտադրողը տեխնիկական մանրամասներ չի ներկայացնում: Հայտի է միայն, որ նոր հեչբեքը ագրեսիվ դիզայն է ձեռք բերել, իսկ շարժիչի հզորությունը կկազմի ավելի քան 210 ձիաուժ:
Նոր Toyota Yaris-ը կմրցակցի Ford Fiesta ST, Volkswagen Polo GTI և Peugeot 208 GTI-ի հետ: