Զլաթան Իբրահիմովիչ. Ընդամենը 3 ամսում ես նվաճեցի Անգլիան
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը պատմել է այս մրցաշրջանում իր մրցելույթների մասին:
«Երբ թիմում կոլեկտիվ աշխատանքը բարձրության վրա է, այդ ժամանակ որոշ խաղացողներ կարող են դրսևորել իրենց լավագույն հատկանիշները:
Ես փորձում եմ օգնել թիմին, անել այն, ինչ կարող եմ` գոլեր խփել և թիմակիցների համար պահեր ստեղծել:
Անհատական առումով և իմ առջև խնդիրներ ու նպատակներ չեմ դրել, քանի որ արդեն հասել եմ իմ ուզածին. ընդամենը 3 ամսում նվաճել եմ Անգլիան», ասել է Իբրահիմովիչը:
Այս մրցաշրջանում Զլաթան Իբրահիմովիչը մանկունյանցիների կազմում ԱՊԼ-ում մասնակցել է 19 խաղի, դարձել 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: