Արթիկի դպրոցներում նորմալ պայմաններ ստեղծելու հնարավորություն կա. Կարեն Կարապետյան
Կառավարության նիստի ժամանակ այսօր Վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ Արթիկի N 4 հիմնական դպրոցի ոչ բարվոք պայմաններին: Ելնելով դրանից, վարչապետը Կրթության և գիտության նախարարին, Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին հանձնարարեց ուսումնասիրել քաղաքային դպրոցների շենքային պայմաններն ու հնարավորությունները և ներկայացնել առաջարկություններ երեխաների կրթական պրոցեսը համապատասխան պայմաններում կազմակեպելու վերաբերյալ:
«Երկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ շենքային ոչ բարվոք պայմաններ ունեցող ուսումնական հաստատությունների վերակոմպլեկտավորման կամ այլ հնարավոր լուծումների վերաբերյալ»,- ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանի դիտարկմամբ՝ օրինակ Արթիկում դպրոցների համալրման և ուսումնական գործընթացի իրականացման համար նորմալ պայմաններ ստեղծելու հնարավորություն կա: