6622 դիտում
23:29 11-01-2017
Սուարեսը հրաժարվել է մասնակցել ՖԻՖԱ-ի արարողությանը վատ լուսանկարի պատճառով
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը արհամարել է Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի պարգևատրման արարողությունը անձնական պատճառներով:
29-ամյա ուրուգվայցի ֆուտբոլիստը որոշել է չմասնակցել միջոցառմանը ՖԻՖԱ-ի հետ վատ հարաբերությունների պատճառով, երբ 2014թ. աշխարհի առաջնության խաղի ժամանակ Ջորջիո Կյելինիին կծելու համար կազմակերպությունը նրան որակազրկել էր 4 ամսով:
Հետագայում ՖԻՖԱ-ն երկար ժամանակ Սուարեսին չէր ընդգրկում խորհրդանշական հավաքականներում և տարբեր մրցանակների հավակնորդների ցուցակներում:
Բացի այդ, Սուարեսը բարկացել է կազմակերպության վրա, որ վերջինս միջոցառման համար ընտրել էր ուրուգվայցու գրեթե 5 տարվա վաղեմության լուսանկարը, որտեղ առաջին պլանում խաղացողի ատամներն են:
Նմանատիպ նյութեր
1105 դիտում
18:14 24-10-2014
ՖԻՖԱ-ն պաշտոնապես հաստատել է, որ Սուարեսը կարող է մասնակցել «Էլ կլասիկոյին»
Այս բաժնից
3712 դիտում
13:28 01-01-2025
Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով դիմել է հայ ժողովրդին
9547 դիտում
22:02 30-12-2024
Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է ծանրորդ Վարազդատ Լալայանին և մարզիչ Փաշիկ Ալավերդյանին
3643 դիտում
20:22 30-12-2024
Կարեն Գրիգորյանը հաղթել է ադրբեջանցի շախմատիստին