211652_close_icon
views-count1755 դիտում article-date 18:32 11-01-2017

Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

Հունվարի 11-ին, ժամը 16.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 27/1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն 10-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մ. Մ.-ին (1962 թ. ծնված) ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հունվարի 11-ին, ժամը 12.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի «Կարմիր բլուր» կայարանի մոտակայքում հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող տարեց կինը պառկած է երկաթգծերի վրա. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչի հետ և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ա. Բ.-ը (1956 թ. ծնված) գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ:

Նմանատիպ նյութեր