3580 դիտում
21:10 10-01-2017
Հրապարակվել են առաջիկա խորհրդարանական ընտրարշավի հեռուստառադիո գովազդների սակագները
2017 թվականի ապրիլի 2-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական գովազդ պատրաստ է եթեր հեռարձակել 28 հանրապետական և մարզային հեռուստաընկերություն, ինչպես նաև` 8 ռադիոընկերություն: Այս մասին վկայում են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային [url=http://www.tvradio.am/news/view/%D5%B0%D5%B0-%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D5%AB-2017%D5%A9.html]հանձնաժողովի[/url] հրապարակած տվյալները:
Հրապարակված տեղեկանքի համաձայն` «Արմենիա» հեռուստաընկերությունը սահմանել է 100.000 դրամ/րոպե սակագին: «Արմենիա»-ն պատրաստ է մեկ օրվա ընթացքում հատկացնել 6 րոպե վճարովի եթերաժամանակ: «Ա-Թիվի»-ն սահմանել է 40.000, «Երկիր մեդիան»՝ 25.000, «Արմնյուզը»՝ 20.000 դրամ՝ յուրաքանչյուր րոպեի համար:
Մարզային հեռուստաընկերություններից «Շանթ»-Գյումրին 22.000 դրամ է սահմանել, իսկ ամենացածր սակագինը՝ 1000-ից մինչև 1900 դրամ, Ալավերդու «Անկյուն+3»-ը:
Ռադիոընկերություններից ամենացածր սակագինը «Ռադիո Շիրակ»-ի սահմանածն է՝ 600 դրամ/րոպե՝ առանց ԱԱՀ-ի: Հայաստանի հանրային ռադիոընկերությունը սահմանել է 2000 դրամ, «Հայ FM»-ը և «Ռադիո Հայ»-ը՝ 18.000 (ներ. ԱԱՀ):
Ընտրական օրենսգրքով սահմանված է, որ Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հրապարակում է Հանրային ադիոյի և Հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը, որը մինչև նախընտրական քարարշավի ավարտը չի կարող փոփոխվել:
Նմանատիպ նյութեր
1837 դիտում
16:00 24-03-2014
Անհեթեթ գովազդների հավաքածու. ֆոտոշարք
35823 դիտում
23:38 09-01-2017
Հանրաճանաչ գովազդների հերոսներն առաջ ու հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
1128 դիտում
16:18 22-03-2021
Առաջարկվում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ կիրառել ժամային սահմանում
Այս բաժնից
2341 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
769 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
706 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի