211652_close_icon
views-count3896 դիտում article-date 18:18 10-01-2017

Մեսութ Օզիլ. Ցանկանում եմ «Արսենալում» 10-րդ համարի մարզաշապիկը ստանալ

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը, որը 1,5 տարի հետո կարող է ազատ գործակալի կարգավիճակ ստանալ, հայտարարել է, որ լոնդոնյան ակումբում կցանկանար խաղալ 10-րդ համարի ներքո: «Ես կցանկանայի «Արսենալում» կրել 10 համարի մարզաշապիկը: Ես միշտ էլ դա եմ ցանկացել և ակումբն այդ մասին գիտեր իմ տեղափոխությունից հետո: Սակայն այն ժամանակ` 2013-ին, այդ համարը զբաղեցրել էր Ուիլշերը: Ակումբում ինձ ասացին, որ ես այն կստանա, հենց ազատ լինի: Այդ համարը ամռանից ազատ է, երբ Ուիլշերը հեռացավ: Սակայն մինչև հիմա ես այն չեմ ստացել», ասել է Օզիլը:

Նմանատիպ նյութեր