Մեսութ Օզիլ. «Իմ ապագան «Արսենալում» կախված է Վենգերից
«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը պատմել է թիմում իր կարիերան շարունակելու մասին:
«Այժմ ես ուրախ եմ գտնվել «Արսենալում» և ակումբի ղեկավարությանն արդեն հայտնել եմ, որ պատրաստ եմ երկարաձգել պայմանագիրը: Երկրպագուները ցանկանում են, որ մնամ թիմում, այժմ ամեն ինչ կախված է ղեկավարության որոշումից:
Ակումբում տեղյակ են, որ ես այստեղ եմ եկել հիմնականում Արսեն Վենգերի շնորհիվ: Դա այն մարդն էր, որը շահագրգռված էր ինձ տեսնել «Արսենալում», նա վստահում է ինձ: Ակումբում նաև գիտեն, որ իմ մնալն այստեղ կախված է նրանից, թե արդյո՞ք Վենգերը կմնա թիմում», ասել է Օզիլը:
Նշենք, որ գերմանացի կիսապաշտպանի պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվում է 2018թ. ամռանը: