«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Պաշտոնական վիճակագրությունն անուղղակի ի ցույց է դնում ՀՀ-ում արտագաղթի իրական ծավալները։ Ըստ այդմ, տարեկան Հայաստանից հեռանում է բնակչության մոտ 3 տոկոսը։
Ու պատահական չէ, որ նախորդ տարի, օրինակ մանրածախ առևտրի շրջանառությունը նվազել է 2,9 տոկոսով։ Միաժամանակ, հացի արտադրության ծավալները նվազել են 2,7 տոկոսով, եթե 2015-ի հունվար-նոյեմբեր ամիսներին արտադրվել էր 261,2 տոննա հաց, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել էր 255,2 տոննա։
Սրանք այն ցուցանիշներն են, որոնց նվազումը պայմանավորված է մի կողմից բնակչության թվի պակասելով, մյուս կողմից՝ գնողունակության անկմամբ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]