2556 դիտում
17:50 09-01-2017
2016 թվականին կառուցվել և մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցին է միացվել ևս 71 փողոց և 70 բակային տարածք
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ 2016 թվականին արտաքին լուսավորության ցանցի շահագործման ընթացքում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 28433 վնասված լուսատու, 154 հենասյուն և 6.2 կմ մալուխ: Նույն ժամանակահատվածում կառուցվել և ցանցին է միացվել 148 օբյեկտ՝ 71 փողոց և փողոցի հատված, 70 բակային տարածք, 3 փողոցների լանդշաֆտներ, 1 արձան, 1 ստորգետնյա անցում, 1 հրապարակ և 3 այգի:
Տեղադրվել է 519 հենասյուն և 1115 լուսատու: Նորակառույց ցանցի երկարությունը կազմել է 41 կմ: 2016 թվականին ՄԱԿ-ի զարգացման ծրագրով իրականացվել են Հաղթանակի կամրջի, Մաշտոցի պողոտայի, Աթենքի փողոցի և Ծիծեռնակաբերդի խճուղու 509 լեդ լուսատուների տեղադրման աշխատանքներ:
2017 թվականին նախատեսվում է «Երքաղլույս» ՓԲԸ կողմից կատարել արտաքին լուսավորության ցանցի հիմնանորոգման աշխատանքներ 40 կմ ցանցային երկարությամբ` 34 փողոցներում և 41 բակերում:
Ցանկում ներառվել են նաև բնակիչների առաջարկություններով ներկայացված հասցեները:
Նմանատիպ նյութեր
1351 դիտում
19:15 09-06-2016
Նախորդ շաբաթ Երևանի արտաքին լուսավորության ցանցին են միացվել ևս 2 փողոց և 4 բակային տարածք
2325 դիտում
18:54 23-02-2017
Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 6 փողոց
Այս բաժնից
592 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
433 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
541 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ