211652_close_icon
views-count1345 դիտում article-date 19:15 09-06-2016

Նախորդ շաբաթ Երևանի արտաքին լուսավորության ցանցին են միացվել ևս 2 փողոց և 4 բակային տարածք

Արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով մայրաքաղաքում շարունակվում են ամենօրյա միջոցառումները: Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ նախորդ շաբաթ նորերով է փոխարինվել փողոցներում, վերգետնյա և ստորգետնյա անցումներում, ինչպես նաև բակերում, այգիներում ու պուրակներում եղած 535 վնասված լամպ: Նույն ժամանակահատվածում Երևանի արտաքին լուսավորության ցանցին են միացվել ևս 2 փողոց և 4 բակային տարածք: Ընթացքում է նաև Նուբարաշենի խճուղու և Մասիսի փողոցի 99/3 շենքի բակային տարածքի արտաքին լուսավորության ցանցի կառուցումը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր