Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունվարի 9-ին
1788 թ. – Կոնեկտիկուտը դարձավ ԱՄՆ-ի 5-րդ նահանգը:
1792 թ. – Յասսինյան հաշտության պայմանագրով ավարտվեց 1787-1792 թթ. ռուս-թուրքական պատերազմը:
1908 թ. – ծնվել է Սիմոնա դը Բովուարը, ֆրանսիացի կին գրող, փիլիսոփա, ֆեմինիստական շարժման գաղափարախոս, Ժան Պոլ Սարտրի կյանքի ընկերուհի (մահ. 1986 թ.):
1945 թ. – ծնվել է Լևոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ:
1950թ. - ծնվել է Սամվել Խալաթյանը, դրամատուրգ, արձակագիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ։
1955 թ. – ծնվել է Հարություն Խաչատրյանը, հայ ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի գլխավոր տնօրեն:
1996 թ. – ռուս - չեչենական առաջին պատերազմի ժամանակ չեչեն գրոհայինները Դաղստանի Կիզլյար քաղաքում գերի վերցրեցին մոտ 3700 բնակչի:
2005 թ. – մահացել է Սերգեյ Աղաջանյանը, հայ նշանավոր երգահան, ջութակահար, պրոֆեսոր, (ծն. 1929) թ.:
2007 թ. – Apple Inc ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը առաջին անգամ հանրությանը ներկայացրեց iPhone-ը: