211652_close_icon
views-count15284 դիտում article-date 07:29 30-03-2017

Խոշոր հրդեհ Երևանում. միայն հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ չբնակեցված տանը կրակի տարածումը կանխվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:36-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի 40-րդ փողոցի տներից մեկում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Պարզվել է , որ այրվել է տանը կից կուտակված աղբ՝ մոտ 6 խմ և տանիքի կառուցատարրերից 4 քմ հատված: Գ. Շամշյանի տեղեկություններով տանը բնակվող չկա և բավական երկար ժամանակ է չի էլ եղել, իսկ նրա մոտակայքում կուտակված աղբը լուրջ վտանք է ներկայացնում կրկին հրդեհի բռնկման համար: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ եթե հրշեջ-փրկարարները փոքր ինչ ուշանային հրդեհն ամբողջությամբ կտարածվեր և տունը ամբողջությամբ կայրվեր: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր